«Անպտղության հաղթահարման» ծրագիր

Ծրագրի մասին

«Անպտղության հաղթահարման» ծրագիրը հնարավորություն է տալիս անվճար կամ արտոնյալ պայմաններով օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով տրամադրվող բժշկական օգնությունից և սպասարկումից։ Ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով հետազոտությունների և վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման հետ կապված ծավալները, շահառուներին ներկայացվող պահանջները, ընթացակարգերը և դրանց հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում եմ ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշմամբ:

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրից կարող են օգտվել՝ 

  • 2 տարի և ավելի անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում՝ առանց 2 տարվա սահմանափակման)՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող 20-35 (ներառյալ) տարիքային խմբի անզավակ կանայք,
  • 28-42 (ներառյալ) տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող անզավակ կանայք,
  • սահմանամերձ բնակավայրերի 1 երեխա ունեցող` ՀՀ քաղաքացի հանդիսացող, ամուսնությունը գրանցած, 2 տարի և ավելի երկրորդային անպտղություն ունեցող (բացարձակ ցուցումների դեպքում՝ առանց 2 տարվա սահմանափակման) զույգերը, որոնցից կինը պատկանում է 20-35 (ներառյալ) տարիքային խմբին,
  • զինվորական ծառայության ընթացքում կամ զինվորական ծառայության ավարտից հետո զինվորական ծառայության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու` ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողները` կնոջ տարիքը սահմանվում է մինչև 42 տարեկանը,
  • 2020 թ.ի սեպտեմբերի 27-ից ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած), կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված, ինչպես նաև սույն կետում նշված հանգամանքներում ստացած վնասվածքի, խեղման կամ ձեռք բերած հիվանդության հետ պատճառական կապով հետագայում մահացած զավակի ծնողները։
    Ծանոթագրություն։ 35 տարեկանում հաշվառվելու և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառման ցուցումների առկայության դեպքում կինը պահպանում է ծրագրի շահառուի կարգավիճակը մինչև 38 տարեկան դառնալը.
Դիմելու կարգ

Ծրագրում ներգրավվելու համար շահառուները իրենց ընտրությամբ կարող են դիմել 5 բժշկական կազմակերպությունից որևէ մեկը՝

  1. «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ
  2. «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ
  3. «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ
  4. «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի «Աստղիկ» բժշկական կենտրոն
  5. «Ֆերթիլիթի սենթր» ՍՊԸ
  6. «Վիտրոմեդ» վերարտադրողական առողջության կենտրոն
  • Դիմումների մուտքագրումն ու հերթագրումն իրականացվում է ըստ դիմելիության ժամկետի` առողջապահական էլեկտրոնային համակարգի միջոցով` այն կազմակերպության կողմից, որին դիմել է շահառուն:
  • Դիմումները մուտքագրվում են միայն այն դեպքում, եթե դիմումատուն համապատասխանում է ծրագրի պայմաններին և դիմումին կից ներկայացնում է համապատասխան փաստաթղթերը` լրիվ կազմով (շահառուի կարգավիճակը հավաստող հիմքերը): Նախատեսված փաստաթղթերի թերի լինելու դեպքում դիմումատուն տեղեկացվում է և առաջարկվում է ներկայացնել բացակայող փաստաթղթերը:
Անհրաժեշտ փաստաթղթեր
  • դիմում,
  • կնոջ, տղամարդու անձնագիր, նույնականացման քարտ,
  • սահմանված պահանջներին համապատասխան դիմումատուի կարգավիճակը հավաստող փաստաթղթեր,
  • սահմանամերձ բնակավայրերի բնակիչները նաև ամուսիններից մեկը` տեղեկանք բնակության վայրից` մշտապես բնակվելու և տեղեկանք ոստիկանության բնակչության պետական ռեգիստրից` մշտական բնակության վայրում առնվազն 1 տարի հաշվառված լինելու վերաբերյալ, ընդ որում` շահառու ամուսիններից մեկի հաշվառման և մշտական բնակության վայրերը պետք է համապատասխանեն հետևյալ ցանկին,
  • ամուսնության վկայական,
  • էպիկրիզ (բժշկական փաստաթղթեր) նախկինում կիրառված հետազոտման մեթոդների ու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման մասին` տրված պացիենտի բուժօգնությունն իրականացրած բժշկական հաստատության կամ տարածքային սպասարկման կանանց կոնսուլտացիայի կողմից (եթե կինը մինչև դիմելը հետազոտվել և (կամ) անպտղության կապակցությամբ ստացել է բժշկական օգնություն),
  • առաջնակի հետազոտվող անպտուղ զույգերի դեպքում բժշկական փաստաթղթեր չեն ներկայացվում:
Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշում

ՀՀ Առողջապահության նախարարության տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /2304/1311, 
Թեժ գիծ  8003

Դիմելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել նաև՝

  • «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ ՝ +374 10 531342
  • «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ՝ +374-10-341774
  • «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ ՝ +374-11-560560
  • «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի «Աստղիկ» բժշկական կենտրոն՝  +374-11-667788
  • «Ֆերթիլիթի սենթր» ՍՊԸ՝ +374-60-506601
  • «Վիտրոմեդ» վերարտադրողական առողջության կենտրոն՝ +374-10-654343
Տարածել
Տեսանյութ