ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության աջակցության ծրագրին զուգահեռ իրականացվում է լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների համար։
Միջոցառման պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի հաշվով աջակցության չափը կազմում է 40,000 դրամ՝ գումարած 10,000–ական դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից։
Աջակցությունից կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք
Միջոցառմանը հայրենակիցները կկարողանան դիմել ապրիլի 22–ից սկսած` https://e-social.am/ սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական հարթակով․ դիմելու ընթացակարգի մանրամասների մասին կտեղեկացվի լրացուցիչ։
Հարցերի դեպքում՝ զանգահարել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զանգերի կենտրոն՝ 114 հեռախոսահամարով։