Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին։ Անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամսական 300,000 դրամի չափով:
Միջոցառման շրջանակում անհայտ կորած են համարվում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ կամ գերեվարված այն քաղաքացիական անձինք, որոնց տվյալներն առկա են Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կամ Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի կամ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվությունում։ Ընտանիքի անդամներ են համարվում՝ամուսինը,
2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև անհայտ կորած քաղաքացու խնամքի տակ գտնված 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը: Ընդ որում, քույրը և եղբայրը սոցիալական աջակցության իրավունքից կարող են օգտվել, եթե նրանց ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում։
Ծրագրից օգտվելու համար անհայտ կորածի ընտանիքի անդամը պետք է մինչև 2026 թվականի փետրվարի 20-ը դիմում ներկայացնի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի կամ նախարարության պաշտոնական mlsa.am պաշտոնական կայքէջի «Գրեք նամակ» բաժնի միջոցով։
Շահառու դառնալու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1) շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը կամ բանկը.
2) ամուսնության վկայականի կամ ամուսնության ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի էլեկտրոնային լուսապատճենը` անհայտ կորածի ամուսնու համար.
3) անհայտ կորածի ծննդյան վկայականի կամ ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի էլեկտրոնային լուսապատճենը` անհայտ կորածի ծնողի կամ օրինական ներկայացուցչի համար.
4) երեխայի ծննդյան վկայականի կամ ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի և առկայության դեպքում՝ երեխայի ծնողների ամուսնության վկայականի (կամ հայրության ճանաչման վկայականի) էլեկտրոնային լուսապատճենը՝ անհայտ կորածի երեխայի համար.
5) ըստ անհրաժեշտության՝ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելը հաստատող փաստաթղթի, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու վերաբերյալ որոշման (վարչական ակտի), ինչպես նաև 18 տարին չլրացած երեխայի օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, խնամակալը, որդեգրողը, դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի խնամակալ հանդիսանալը հաստատող փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները.
6) տեղեկություն այլ շահառուների (ընտանիքի անդամներ՝ ամուսին, զավակ, ծնող, քույր, եղբայր) առկայության վերաբերյալ (բացառությամբ անհայտ կորածի կարգավիճակը հստակեցված անձի դիմելու դեպքի)՝ համաձայնության դեպքում կցելով անհայտ կորածի համար նախատեսված գումարը մեկ շահառուի կողմից ստանալու մասին բոլոր շահառուների կողմից ստորագրված համաձայնագրի էլեկտրոնային լուսապատճենը։
ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N1924-Լ որոշում
ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114
Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ