Բարեգործական ծրագրերի շրջանակում հարկային արտոնություններից օգտվելու նպատակով ծրագիրն իրականացնողը հայտը (ազատ տեքստով շարադրված) ներկայացնում է բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմին՝ դիմումը հասցեագրելով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին: Հայտն անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով (ՀՀ, քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեով) կամ https://e-request.am էլեկտրոնային հարթակի միջոցով (եթե առկա է էլեկտրոնային ստորագրության հնարավորություն):
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցություն ենթադրող ծրագրերը և հարակից գործարքները ենթակա են արագացված ընթացակարգով հաստատման:
Հարկային արտոնությունների ստացման նպատակով բարեգործական կարող են որակվել միայն այն ծրագրերը, որոնք իրականացվում են
Բարեգործական ծրագիրը ներկայացվում է «Բարեգործական ծրագրերի մասին» ՀՀ կառավարության 2003թ․-ի հունվարի 16-ի թիվ 66-Ն որոշման համաձայն։
Արագացված ընթացակարգով կսպասարկվեն բացառապես նոր՝ չօգտագործված ապրանքների ներմուծում և/կամ ձեռքբերում ենթադրող ծրագրերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչությանը, հետևյալ հեռախոսահամարով՝ +37410 515-825 - Կրիստինա Ալեքսանյան ([email protected])